Թոփ-5 առաջնություններ. Նեյմարը` գոլային փոխանցումների առաջատար

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Վալենսիայի» հետ հաղթական խաղում (4:2) «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը երկու գոլային փոխանցում է կատարել:

Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում բրազիլացին արդեն 19 գոլային փոխանցում է հեղինակել,- գրում է «Opta»-ն: Այդ ցուցանիշով 25-ամյա ֆուտբոլիստը եվրոպական թոփ-5 առաջնություններում հանդես եկող խաղացողների միջև կատարվող հաշվարկի առաջատարն է:

Նեյմարը 9 գոլային փոխանցում է կատարել Պրիմերայում (զիջում է միայն Թոնի Կրոսին` 10) և 8 անգամ դարպասի գրավման համահեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում (առաջատարն է): Եվս 2 «ասիստ» հարձակվողը գրանցել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում