Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը մեկնել է Դանիա

«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դանիայի Թագավորություն:

Պատվիրակության կազմում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հարությունյանը:

Այցի նպատակն է ծանոթանալ Դանիայում գործող սննդամթերքի և անասնակերի անվտանգության նկատմամբ վերահսկողության համակարգերին և սննդամթերքի և անասնակերի անվտանգության հաստատությունների’ Եվրոպական ժամանակակակից հասարակությունում ունեցած դերին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը ծանոթանալու է նաև այն բարեփոխումներին, որոնք իրականացվել են Եվրամիության երկրներում գյուղատնտեսության, մասնավորապես սննդամթերքի անվտանգության բնագավառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում