ԱՊԼ․ Վերջին 6 մրցաշրջաններում ամենաշատ վնասվածքներ ունեցող թիմերը
Նմանատիպ
«Sky Sports»-ը հետազոտություն է կատարել, որպեսզի պարզի, թե վերջին վեց տարիների ընթացքում որ ակումբներն են ամենաերկարաժամկետ վնասվածքներ ունեցողները:
Ամենաշատ վնասվածք ստացող թիմն «Արսենալն» է, որի խաղացողները 2011-12թթ․ մրցաշրջանից սկսած ընհանուր առմամբ բաց են թողել 10 285 օր: Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաների» ֆուտբոլիստները նշված ժամանակահատվածում բաց են թողել 9 600 օր: Անհաջողակների հնգյակում են նաև «Էվերթոնը» (8 058 օր), «Լիվերպուլը» (8 044) և «Սանդերլենդը» (7 353):
Վերջին 6 տարիներն ԱՊԼ-ում անցկացրած 11 ակումբներից վնասվածքների պատճառով ամենաքիչ ժամանակը կորցրել են «Չելսիի» խաղացողները (4 339): «Մանչեսթեր Սիթիին» նույնպես հեռու է շատ վնասվածքներից (6 023):
Ընթացիկ մրցաշրջանում վնասվածքներից ամենաշատը տուժել է «Սանդերլենդը»՝ 1 761 օր: Եռյակում են նաև «Վեսթ Հեմն» (1 574) ու «Հալ Սիթին» (1 434):
«Լիվերպուլի» ցուցանիշն է 1 299 օր, «Արսենալինը»` 1 038, «Մանչեսթեր Յունայթեդինը»` 787, «Մանչեսթեր Սիթիինը»` 746, «Տոտենհեմինը»` 721: «Չելսիին» կրկին հաջողվել է զերծ մնալ երկարատև վնասվածքներից. «Վեսթ Բրոմվիչից» (389) հետո լոնդոնցիները գտնվում է նախավերջին տեղում (444):
Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստներին, ապա այստեղ ամենաշատ ժամանակ բաց թողածներն են Ջեք Ուիլշերը (884 օր) և Աբու Դիաբին (858):
Հետևեք մեզ նաև Telegram-ում