2012-ին Արցախն ընդունել է 15.559 զբոսաշրջիկ
19/03/2013 19:58
Նմանատիպ
Ճանաչելով զբոսաշրջությունը որպես տնտեսության գերակա ճյուղ` պետությունը վերջին տարիներին աջակցել է զբոսաշրջային գործունեությանը, դրա առաջնային ուղղությունների զարգացման համար ստեղծել բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմաններ: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետական հեռուստաընկերությանը կայք-էջը:
Ըստ աղբյուրի, իրականացված քաղաքականության արդյունքները երկար սպասեցնել չտվեցին. 2007թ-ի’ 4.666 զբոսաշրջիկի փոխարեն’ 2012 թ-ին Արցախ է այցելել 15.559 զբոսաշրջիկ:
Նշենք նաեւ, որ Արցախ այցելած արտասահմանցիները, հատկապես եթե նրանք քաղաքական գործիչներ են կամ լրագրողներ, «արժանանում են» ադրբեջանական հիստերիկ մեղադրանքներին, նրանցից շատերն էլ հայտնվում են Ադրբեջանի հայտնի «սեւ ցուցակում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում