9.1 C
Yerevan

Շարժումը շուտով կմարի

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

«Մենք ունեցանք նախագահական կեղծ ընտրություններ, որոնց նպաստեցին մասնակցած թեկնածուները, այդ թվում նաև՝Րաֆֆի Հովհաննիսյանը», – այսօրվա ասուլիսի ժամանակ իր կարծիքը հայտնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի՝ ընտրական գործընթացն անցավ իշխանությունների նախատեսված սցենարով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մասնակցությամբ նպաստեց դրան:  

Նա նաև նշեց, որ ընտրությունների «կեղծ» լինելը պայմանավորված է ընտրացուցակների ոչ թափանցիկությամբ: Մելիքյանը կրկնեց քարոզարշավի ընթացքում իր կողմից բազմիցս հնչեցրած տեսակետը, որ ցուցակները պետք է հրապարակային դառնան կամ մատչելի գոնե քաղաքական ուժերի համար: 

Ինչ վերաբերվում է Ազատության հրապարակում շարունակվող հավաքներին Մելիքյանը ասաց. «շարժումը կմարի»:

«Այսօր ձևավորվում է վերնախավային նոր բուրգ և փողոցային ըննդիմությունը դուրս մնաց դրանից, քանի որ այլևս չի կարող նույնքան վայելել ՀՀ քաղաքացու վստահությունը», – ասաց նա, նշելով, որ այլևս քաղաքացուն հետաքրքիր չեն խոստումները, որոնք չեն կատարվում:

«Բացի այդ, կորցնում են վստահությունը նաև հայտարարություները: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն չորրորդ նախագահ է հռչակում, ապա անհասկանալի է դառնում, թե ինչու է գնում Նախագահի նստավայր հանդիպման, կամ եթե ընտրությունները կեղծ է համարում, ապա չի պահանջում անվավեր ճանաչել դրանք», – նշեց ՀՀ նախագահի նախկին թեկնածուն:

Ըստ բանախոսի՝ իշխանությունը կոնսոլիդացրեց ոչ միայն իր ուժերը, այլ նաև՝ ընդդիմության: «Այն, որ ձևավորվում է իշխանական նոր բուրգ բացասական չեմ համարում, բայց քանի որ քաղաքացին դառնում է այդ գործընթացից օտարված, դա արդեն լուրջ վտանգ է դառնում ՀՀ ազգային անվտանգությանը», – ասաց Ա.Մելիքյանը:

Ասուլիսում ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվի այն դեպքում, եթե վերսկսվի պատերազմը:

«Սա միայն տեսակետ է, բայց ավելի համոզիչ է, քան այն, թե հենց հիմա պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը: Բայց այդ տեսակետն ինձ չի բավարարում: Սարգսյանն ասում է, որ եթե պատերազմ սկսվի, այդ դեպքում մենք կճանաչենք, իսկ եթե մենք առաջինը ճանաչենք, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի: Արցախի անկախությունը պատերազմի հետ կապված մի թեմա է դառնում, և դա կեղծ մոտեցում է: Անհրաժեշտ է տանել անկախության ճանաչմանը միտված զուգահեռ գործընթաց, և սա քաղաքական, ոչ թե պատերազմի օրակարգի հարց պետք է լինի: Փաստացի անկախությունը կարող է հանգեցնել իրակավական անկախության ճանաչմանը՝ դիվանագիտական ճանապարհով», – ասաց Արման Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի՝ Հայաստանում կան նաև որոշ ուժեր, որոնց ձեռնտու չէ Արցախի անկախության ճանաչումը, և ՀՀ իշխանությունները ստիպված են հաշվի նստել նաև նրանց հետ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...