«Ժառանգություն»-ը հետ չի մնա ընտրական գործընթացից

«Ժառանգություն» կուսակցությունը վաղը’ ԿԸՀ հանձնելուց հետո, կհրապարակի ավագանու ընտրությունների ցուցակը: Այս մասին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազատության հրապարակում կայացած ասուլիսում:

Հ. Խուրշուդյանի խոսքերով իրենք պայարելու են մինչև հաղթանակ և հետ չեն մնալու ընտրական գործընթացից:
«Երևանում մենք հաղթելու ենք, ես վստահ եմ»,- ասաց նա և հավելեց, որ ավագանու ընտրություններին մեծ նշանակություն է տրվում:
Խուրշուդյանը ողջյունելի համարեց նաև այն փաստը, որ ընտրություններին մասնակցում են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և այլ ուժեր:
«Ես խնդիր չեմ տեսնում, որ այդ ուժերը համագործակցեն նաև Երևանում’ երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար»,-հավելեց նա:
«Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք մտահոգ են ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ու դրանից հետո հնչող մեկնաբանություներին ու հայտարարություններին՝ Խուրշուդյանն ասաց, որ «բավականին տարօրինակ գնահատականներ եղան. Սերժ Սարգսյանն օգտագործեց «հեղաշրջում» եզրույթը, հավանաբար խոսելով «Բարևի հեղափոխության» մասին»:
Բանախոսը նշեց, որ տարօրինակ է, երբ գործող նախագահը ԶԼՄ-ներին մեղադրում է արտագաղթի մեջ. «Պետք է զերծ մնային լուսաբանելուց, որ տարիների ատկատներ են արվում, վարչապետի արտահատությունը, որ երկրում տիրում է օլիգարխիան ու շատ այլ արտահատություններ, որ չխթաներ արտագաղթը:
Ըստ նախագահի՝ բասաական երևույթների պատճառները ոչ արատներն են, որ կապված են գործող իշխանության հետ, այլ լուսաբանումը: Բավարար է չլուսաբանել ու լավ կլինի: Հիշենք վարչապետի 2008 թվականի խոսքը, երբ ասաց, որ պետք չէ լուսաանել համաշխարհային ճգնաժամը:
Սա ամրապնդում է մեզ այն վճռականւթյան մեջ որ այս իշխանությունները պետք է զիջեմ տեղը ժողովրդին ու ժողովրդի ընտրյալներին»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում