Ոստիկանները հայտնաբերել են Երևանում ԱԿՍ ինքնաձիգով հրազենային վնասվածք պատճառողին
10/04/2017 18:27
Նմանատիպ
Ապրիլի 8-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի բենզալցակայանի մոտից աջ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու, գրում է Թերթ.am-ը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անդրանիկ Ն.-ին հրազենային վնասվածքը ԱԿՍ ինքնաձիգից պատճառել է 1989 թ. ծնված Ռազմիկ Ղ.-ն, որն այսօր՝ ապրիլի 10-ին, ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացրել ԱԿՍ ինքնաձիգը:
Կատարվում է նախաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում