«Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց՝ չիրացնելով 2 11-մետրանոց տուգանային (տեսանյութ)

«Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց՝ չիրացնելով 2 11-մետրանոց տուգանային (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Ատլետիկոն» առավելության հասավ մրցաշարային աղյուսակի հետնապահ «Օսասունայի» նկատմամբ։ Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշում կայացած խաղն ավարտվեց 3։0 հաշվով․ դուբլ ձևակերպեց Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆիլիպե Լուիսը։

Հանդիպման վերջնամասում մադրիդյան թիմը կարող էր առավելությունն ավելի խոշոր դարձնել, սակայն Ֆերեյրա-Կարասկոն և Թոմաս Տեյեն չկարողացան դիպուկ իրացնել Սալվատորե Սիրիգուի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինները։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 65 միավոր, զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Օսասունան» շարունակում է 17 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ատլետիկո» – «Օսասունա»՝ 3։0
Գոլերը՝ Ֆերեյրա-Կարասկո 30՛, 47՛, Լուիս 61՛ 
Չիրացրած 11-մետրանոցներ՝ Ֆերեյրա-Կարասկո 89՛, Տեյե 90՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում