«Գրենկե Չեսս Կլասիկ»․ Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց

«Գրենկե Չեսս Կլասիկ»․ Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց

Գերմանիայում մեկնարկել է «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարը, որին մասնակցում է 8 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Արկադի Նայդիչը, Հոու Յիֆանը, Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը: 

Մրցաշարի առաջին տուրի պարտիաներում գրանցվեցին անակնկալներ. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գեորգ Մեյերի հետ, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաշտություն կնքեց Մաթիաս Բլուբաումի հետ, Արկադի Նայդիչը սև խաղաքարերով առավելության հասավ Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ, իսկ ամենամեծ անակնկալը գրանցվեց Հոու Յիֆան – Ֆաբիանո Կարուանա պարտիայում, որում հաղթեց Յիֆանը։

Այսօր կայանալիք երկրորդ տուրում Լևոն Արոնյանը խաղալու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում