Խուճուճ Էդոյի որդին՝ ՀՀԿ ցուցակում

Երեւանի ավագանու ընտրություններին այս անգամ նույնպես ՀՀԿ ցուցակում է գտնվում Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին՝ Արման Մադաթյանը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Վերջինս հայտնի է նաեւ այն հանգամանքով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան է։ Ա. Մադաթյանն այժմ աշխատում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որրպես իրավաբան։ Ի դեպ, այս անգամ Երեւանի ավագանու՝ ՀՀԿ ցուցակում է նաեւ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ Անուշ Նավասարդյանը»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում