Դրամը ճգնաժամի մեջ է

Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում տեղի ունեցած գործարքների արդյունքում՝ մեկ դոլարի գինն
ընդհուպ մոտեցել է 420 դրամի հոգեբանական շեմին և կազմել 419 դրամ 20 լումա: Այս իրավիճակը շատ ավելի բարդ է, քան կարելի էր սպասել: Դատելով գործարքների՝ 10 միլիոն դոլարը
գերազանցող ծավալներից, կարելի է համոզված
պնդել, որ Կենտրոնական բանկը միջամտել է և մեծածավալ արտարժութային ինտերվենցիա է
իրականացրել դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով: Թե ինչ կկատարվի դրամի
փոխարժեքի հետ առաջիկայում, դժվար է նույնիսկ կռահել, քանի որ դրամի արժեզրկումը ինքնին
անտրամաբանական է թվում: Խնդիրն այն է, որ պաշտոնական վիճակագրության փայլուն ցուցանիշների ազդեցության տակ դրամը պետք է շեշտակիորեն արժեվորվեր: Միակ բացատրությունն այն է, որ այդ ցուցանիշները իրականությանը չեն համապատասխանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում