Ուիլշիրի համար մրցաշրջանն ավարտված է

Ուիլշիրի համար մրցաշրջանն ավարտված է

«Բորնմութի» կիսապաշտպան Ջեք Ուիլիշրը կրկին ծանր վնասվածք է ստացել: Անգլիացին «Տոտենհեմի» հետ խաղում (0:4) չի կարողացել շարունակել հանդիպումը և ստիպված լքել է խաղադաշտը:

Բուժզննումը ցույց է տվել, որ ճաքել է 25-ամյա անգլիացու սրունից ոսկորը (ֆիբուլա): Նմանատիպ վնասվածքի պատճառով Ուիլշիրը բաց էր թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը,- գրում է «Sky Sports»-ը։

Կիսապաշտպանի վերականգնման ստույգ ժամկետները դեռ հայտնի չեն, սակայն արդեն պարզ է, որ ընթացիկ մրցաշրջանում նա այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Հիշեցնենք, որ Ուիլշիրի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում