«Յուվենտուս» – «Մոնակո» և «Ատլետիկո» – «Ռեալ» խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների անունները, ովքեր սպասարկելու են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Յուվենտուս» – «Մոնակո» ու «Ատլետիկո» – «Ռեալ» հանդիպումները:

Թուրինում կայանալիք մրցավեճը վստահել են Բյորն Կույպերսին: Հոլանդացին վարել է քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնա» – «Յուվենտուս» խաղը (0:0):

Մադրիդյան դերբիի պատասխան հանդիպումը սպասարկելու է Ջունեյթ Չակըրը: Թուրք մրցավարը աղմկալի պատմության կենտրոնում էր հայտնվել Չեմպիոնների լիգայի 2012-13թթ․ մրցաշրջանում, երբ քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» պատասխան խաղում (1:2) կարմիր քարտ էր ցույց տվել անգլիացիների կիսապաշտպան Նանիին:

Դրանից հետո ՈւԵՖԱ-ն փորձում էր հնարավորինս հազվադեպ Չակըրին նշանակել «Արքայական ակումբի» հանդիպումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում