«Յուվենտուսը» երրորդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի գավաթակիր (տեսանյութ)
18/05/2017 01:02
Նմանատիպ
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Լացիո» հանդիպումը։ Թուրինյան թիմը Դանի Ալվեսի և Լեոնարդո Բոնուչիի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։
«Յուվենտուսը» երրորդ մրցաշրջան անընդմեջ դարձավ Իտալիայի գավաթակիր։ Ընդհանուր առմամբ, սա թուրինցիների համար 12-րդ հաղթական գավաթային խաղարկությունն է։
Այսպիսով, Մասիմիլիանո Ալեգրիի թիմը պահպանում է «ոսկե հեթ-տրիկ» ձևակերպելու հնարավորությունը․ Իտալիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ «Յուվենտուսը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ հունիսի 3-ին, Քարդիֆում Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարելու է Մադրիդի «Ռեալի» հետ։
Իտալիայի գավաթ, եզրափակիչ
«Յուվենտուս» – «Լացիո»՝ 2։0
Գոլերը՝ Ալվես12՛, Բոնուչի 24՛