Գրիմալդոն չի բացառում «Բարսելոնա» տեղափոխությունը

Գրիմալդոն չի բացառում «Բարսելոնա» տեղափոխությունը

«Բենֆիկայի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն չի բացառել «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը։ 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել կատալոնական ակումբի երիտասարդական թիմում, իսկ 2016 թվականին տեղափոխվել է «Բենֆիկա»։

-Չի կարելի հնարավորությունների առաջ դռներ փակել, հատկապես երբ խոսքը «Բարսելոնայի» մասին։ Ամեն ինչ հնարավոր է, սակայն հիմա իմ ակումբի գույներն եմ պաշտպանում։ Միևնույն ժամանակ շատ շնորհակալ եմ «Բարսելոնային», որտեղ երկար տարիներ եմ անցկացրել։ Շատ են տրանսֆերային շշուկները, բայց ես պետք է կենտրոնանամ ներկայիս նպատակների վրա,- Գրիմալդոյի խոսքը փոխանցում է «Cope»-ն։

Հավելենք, որ Պորտուգալիայի առաջնությունում Գրիմալդոն մասնակցել է 14 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում