Րաֆֆին ապացուցեց` իշխանությունները պատրաստ են գնալ երկխոսության, բայց չեն անում դա

Նախագահական ընտրությունների խնդրով դեռ վերջակետ դրված չէ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արման Մուշեղյանը և  կոչ արեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին  մարտի  դադարեցնել հացադուլը 30–ից:
Մուշեղյանի խոսքով ապրիլի 9–ին բոլորը իշխանություններին կպահանջեն հեռանալ:

«Ինձ համար ամեն ինչ կորոշվի ապրիլի 9–ին, իսկ Երևանի ավագանու ընտրություններում էլ ոչ մի բան չի փոխվելու, քանի որ նույն մոդելն է գործելու»,– ասաց նա և ավելացրեց, որ մեր կյանքը նմանացնում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթին», իսկ չարին վերջ տալու համար ընդամենը մեկ օր է պահանջվում։

Ըստ նրա՝ այսօր քաղաքական դաշտի հիմնական խոսակցությունները Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի շուրջ են ընթանում, և դա պայքարի ձև է։ «Դա պայքարի ձև է, քանի որ այն արդարությունը, որը մենք փնտրում էինք Սահմանադրական դատարանում, չգտանք»,– ասաց նա։

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյան–Րաֆֆի Հովհաննիսյան հնարավոր բանակցության գործընթացում կարիք չկա երրորդ կողմի ներգրավվման, փորձագետը պատասխանեց. «Երրորդ կողմը չեմ ընդունում, դա միշտ խանգարում է, իսկ Րաֆֆին մինչև իր հացադուլ հայտարարելը բոլոր հնարավոր քայլերն արեց, Րաֆֆին առաջարկում է մի քանի տարբերակներ, իսկ զուգահեռ կողմից մեկ առաջարկ է միայն։ Բայց Րաֆֆին ապացուցեց, որ իշխանությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ պատրաստ են գնալ երկխոսության, բայց չեն անում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում