ԶԼՄ-ներին հայտնի է դարձել բելգիացի իսլամիստների հետ մանչեսթրցի մահապարտի կապի մասին
06/06/2017 17:13
Նմանատիպ
Լիբիական ծագմամբ մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդին, որը 22 մարդ սպանեց Մաչեսթրում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, կապեր է ունեցել Բելգիայի հետ: Այդ մասին հունիսի 6-ին հայտնել է «Լիբր Բելժիք» թերթը՝ վկայակոչելով The New York Times-ի տեղեկատվությունը:
Ինչպես գրել է հրատարակությունը, Լիբիայում Աբեդին պատրաստություն է անցել «Իսլամական պետության» տեղական բջիջում, որում զինյալներ են եղել Բելգիայից եւ Ֆրանսիայից:
Աբդելհամիդ Աբաուդը, որին համարում են Փարիզում եւ Բրյուսելում ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից մեկը, եղել է նրանց թվում, եւ, ինչպես նշում է «Լիբր Բելժիքը», նրա մարդկանցից մեկը կապ էր պահպանում մանչեսթրցի մահապարտի հետ Մեծ Բրիիտանիա նրա վերադառնալուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում