Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ավտաշարասյուներով զենք տեղափոխող մի խումբ անձանց
09/06/2017 16:25
Նմանատիպ
Երևանում ոստիկանությունը հունիսի 8-ին բերման է ենթարկել մի խումբ անձանց, ում մեքենաների սրահներում հայտնաբերվել են զենքեր: Դրանց օրինականությունը ստուգվում է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ոստիկանության տարածած տեսանյութից:
Ոստիկանությունը կոչ է անում պահպանել համակեցության կանոնները եւ զերծ մնալ հանրության համար անհանդուրժելի թիկնազորներով եւ ավտոշարասյուներով շրջելու սովորույթից, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է, hամակեցության կանոնները խախտողները չեն խուսափելու պատասխանատվությունից:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են իրավապահները մեքենաներից հանում ուղևորներին, նրանց դեմքով դեպի գետին պառկեցնելով, բռնում թևերից ու բերման ենթարկում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում