Արոնյանը շանս չտվեց Կրամնիկին ու դարձավ սուպերմրցաշարի առաջատար (կատարված քայլեր)
12/06/2017 22:32
Նմանատիպ
Նորվեգական Ստավանգերում ընթացող շախմատային գերհզոր մրցաշարում տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները
Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Վլադիմիր Կրամնիկի հետ ու վստահ հաղթանակ տոնել: Պարտիայի 21-րդ քայլից հետո 34-ամյա գրոսմաստերը ահռելի առավելություն է ստացել, որը տրամաբանական ավարտին է հասցրել:
Տուրի մյուս խաղերում հաղթանակ է տոնել նաև Վիշվանաթան Անանդը, որը սևերով պարտության է մատնել Ֆաբիանո Կարուանային: Այսպիսով, Արոնյանը 4 միավորով հավասարվեց առաջատար Հիկարու Նակամուրային, ով այսօր ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում