Ստոիչկով․ «Ռեալը» չի կարողանա «Բարսելոնայի» պես մեկ տարում հաղթել բոլոր գավաթները
13/06/2017 20:15
Նմանատիպ
«Ոսկե գնդակի» նախկին մրցանակակիր Խրիստո Ստոիչկովը կարծում է, որ «Ռեալի» վերջին տարիների հաղթանակները զգալիորեն քիչ են ակումբի հնարավորությունների համեմատ:
«Վերջին 10 տարում «Ռեալն» ընդամենը 3 անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն: Հաշվի առնելով, թե այդ ակումբն ինչպիսի ռեսուրսների է տիրապետում, այդքան քիչ հաղթանակներն իսկական խայտառակություն է: Եթե վերցնենք վերջին 30 տարիները, ապա նրանք Պրիմերան հաղթել են 7 անգամ (իրականում 11 անգամ-խմբ): Միթե՞ դա խայտառակություն չէ:
Նրանք երբեք չեն կարողանա «Բարսելոնայի» պես մեկ տարում հաղթել խաղարկվող բոլոր 6 գավաթները: Մադրիդում կարող միայն երազել այդ մասին»,- «կապտանռնագույնների» նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Rsport.ru»-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում