Խամեսի ծառայություններով 6 ակումբ է հետաքրքրված, բայց…
Նմանատիպ
«Ռեալը» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի խաղային իրավունքները:
«Արքայական ակումբը» կոլումբիացու տեղափոխության համար 75 միլիոն եվրո գումար է նշանակել, սակայն վերջինիս ծառայություններով հետաքրքրված բոլոր 6 ակումբները պատրաստ չեն բավարարել այդ պահանջները:
«Մանչեսթեր Յունայթեդը» 25-ամյա ֆուտբոլիստի համար 50 միլիոն եվրո է առաջարկել, «Ինտերը»` 40, իսկ «Պարի Սեն Ժերմենը» նրա թեկնածության անդրադառնալուց առաջ մտադիր է կողմնորոշվել Անխել Դի Մարիայի ու Խավյեր Պաստորեի ապագայի շուրջ:
Խամեսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը», սակայն այդ ակումբները 75 միլիոն եվրո չեն առաջարկի:
Կիսապաշտպանի` Մադրիդում մնալու հավանականությունը շատ ցածր է, քանի որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նրա հետ հույսեր չի կապում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում