Պաշտոնական. Պոդոլսկին նոր թիմ ունի

Պաշտոնական. Պոդոլսկին նոր թիմ ունի

Հարձակվող Լուկաս Պոդոլսկին տեղափոխվել է «Վիսել Կոբե»: Այդ մասին տեղեկանում ենք ճապոնական թիմի պաշտոնական կայքից:

Գերմանացու նոր թիմը երկրի բարձրագույն լիգայում ներկայումս զբաղեցնում է 8-րդ տեղը: 32-ամյա ֆուտբոլիստը Ճապոնիա կմեկնի հուլիսի 6-ին:

Պոդոլսկու վերջին թիմը «Գալաթասարայն» էր, որը նա լքել է ազատ խաղացողի կարգավիճակով: Նախորդ մրցաշրջանում վինգերը մասնակցել է Թուրքիայի առաջնության 26 հանդիպման, խփել է 7 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում