Չեմպիոնների լիգա. Հրապարակվել է «Ալաշկերտի» հայտացուցակը
25/06/2017 14:06
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմային»: Առաջին հանդիպումը կկայանա հունիսի 27-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:
«Ալաշկերտի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն առաջիկա խաղին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին՝
Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:
Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:
Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:
Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր, Գևորգ Նռանյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում