Սերբիան և Կոսովոն ընդհանուր հայտարարի չեկան

Բրուսելում տեղի ունեցած Սերբիայի և Կոսովոյի կառավարական պատվիրակությունների 12 ժամ տևած բանակցություններն անարդյունք ավարտվեցին, քանի որ կողմերը չկարողացան ըդհանուր հայտարարի գալ: Այս մասին, հղում անելով Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Առաջիկա օրերին մենք կվերլուծենք բանակցությունների ընթացքը: Որոշ դրույթներով մենք դեռևս հեռու ենք միմյանցից, սակայն միանշանակ առաջընթաց կա»,- հայտնել է վարչապետը:

Նշվում է, որ Կոսովոյի կարգավիճակի հարցը, որը 2008թ-ին միակողմանի հռչակեց իր անկախությունը Սերբիայից, չի քննարկվել: Կողմերը փորձել են պայմանավորվել Կոսովոյում ապագա սերբիական համայնքների լիազորությունների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում