Այսուհետ նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային սնունդի. Վիգեն Սարգսյան
28/06/2017 17:09
Նմանատիպ
Հուլիսի 1-ին մեկնարկող ամառային զորակոչի առթիվ արդեն անցկացվել է միջգերատեսչական զորակոչային հանձնաժողովի նիստ որի ընթացքում տրվել են հանձնարարականներ նախազորակոչային կցագրման, զորակոչիկներին իրազեկման համար: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ կենտրոնական հավաքակայանում ստեղծված են նոր, ավելի բարելավված պայմաններ։
«Այս զորակոչից սկսած նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային սնունդի եւ այլեւս տնից սնունդ բերելու կարիք չի լինի: Այն նաեւ թույլ չի տրվելու, քանի որ շոգ եղանակով պայմանավորված կարող են առողջական խնդիրներ առաջանալ։ Բնականաբար, մինչեւ զորամաս ճանապարհի համար եւս նորակոչիկները սնունդ կստանան»,-ասաց նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում