Ցտեսություն «Ռեալ». «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է Լուկակուի տրանսֆերը

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

«Կարմիր սատանաները» մերսիսայդցիների հետ համաձայնեցրել են բելգիացու տրանսֆերը, որը կազմելու է 85 միլիոն եվրո: Այդ պատճառով անգլիական գրանդը հրաժարվելու է «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային ձեռք բերելու փորձերից,- վստահեցնում է «BBC Sport»-ը։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հույս ունի, որ Լուկակուն թիմին կմիանա մինչև ԱՄՆ-ում կայանալիք շրջագայության մեկնելը, որպեսզի մասնակցի ամբողջ մինչմրցաշրջանային հավաքին:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուբոլիստի գործակալն է Մինո Ռայոլան, ում երեք հաճախորդներ` Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան և Զլատան Իբրահիմովիչը մեկ տարի առաջ պայմանագիր էին կնքել մանչեսթերցիների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում