Մոուրինյուն փորձում է համոզել Լուկակուին, իսկ Գրիզմանն ու Մորատան ծիծաղում են նրա վրա (ծաղրանկար)
07/07/2017 20:08
Նմանատիպ
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Անգլիական թիմը հունիսի սկզբից փորձում է լուծել կենտրոնական հարձակվողի բացակայության խնդիրը, սակայն արդեն ձախողվել է Անտուան Գրիզմանի («Ատլետիկո») ու Ալվարո Մորատայի («Ռեալ») տրանսֆերների շուրջ բանակցություններում:
Անելանելի իրավիճակից դուրս գալու համար «կարմիր սատանաներն» անցել են «Էվերթոնի» ռմբարկու Ռոմելու Լուկակուի թեկնածությանը:
Մոմանին պատկերում է, թե ինչպես է «Յուրահատուկը» ներողություն խնդրում բելգիացուց, ում ծառայություններից հրաժարվել էր «Չելսին» մարզելու ժամանակ: Այդ տեսարանը տեսնում են Գրիզմանն ու Մորատան և ծիծաղում պորտուգալացու վրա: