Շեքսպիր․ Եթե Մարեզը ցույց չտա իր նվիրվածությունը, չի խաղա

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրը հայտարարել է, որ կիսապաշտպան Ռիյադ Մարեզին կարող է զրկել խաղային պրակտիկայից, եթե նրա մոտ թիմին օգնելու ցանկություն չտեսնի։ Հիշեցնենք, որ Մարեզը հայտարարել է «Լեսթերից» հեռանալու ցանկության մասին։

-Ցավալի է, որ ֆուտբոլիստներն ակումբից հեռանալու ցանկություն են արտահայտում, բայց այսպիսին է ժամանակակից ֆուտբոլը։ Մենք հասկանում ենք Ռիյադի իրավիճակն ու հեռանալու ցանկությունը, բայց նա էլ պետք է հասկանա, որ ակումբի մի մասնիկն է։ Նա պետք է պրոֆեսիոնալ լինի, պետք է ցույց տա ակումբին և թիմակիցներին իր նվիրավածությունը։ Եթե նա այստեղ է, պետք է խաղալու ցանկություն ունենա։ Եթե Մարեզը ցույց չտա իր նվիրվածությունը, չի խաղա։ Նա «Լեսթերի» հետ գործող պայմանագիր ունի և պետք է հասկանա դա,- Շեքսպիրի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում Մարեզը մասնակցել է 36 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում