Ֆեդերերը գերազանցել է Սերենա Ուիլյամսի ռեկորդը
09/07/2017 18:03
Նմանատիպ
«Ուիմբլդոնի» երրորդ շրջանում Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Միշա Զվերևին։
Այս հաղթանակի շնորհիվ շվեյցարացի թենիսիստը դարձավ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների թվով ռեկորդակիր։ Ֆեդերերը «Մեծ Սաղավարտի» 4 մրցաշարերում 317 հաղթանակ է տոնել, իսկ նախկին ռեկորդակիր Սերենա Ուիլյամսը՝ 316։
Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը տիտղոսների քանակով «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի ռեկորդակիր է՝ 18։ «Ուիմբլդոնում» նա 7 անգամ է չեմպիոն դարձել։ Բացի այդ, հենց այս մրցաշարում է նա գերազանցել ամերիկացի Պիտ Սամպարսի ռեկորդը՝ նվաճելով «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում իր 15-րդ տիտղոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում