Բոնուչին ժամանել է Միլան. Տրանսֆերին ժամեր են մնում (լուսանկարներ)
14/07/2017 16:55

Նմանատիպ
«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին շատ մոտ է «Միլանի» ֆուտբոլիստը դառնալուն:
Իտալացին արդեն ժամանել է Միլան, որտեղ պետք է բուժզննում անցնի,- գրում է «Sky Italia»-ի լրագրող Ջանլուկի Դի Մարցոն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իտալացին «ռոսոներիի» հետ վերջնականապես համաձայնեցրել է 5 տարվա անձնական պայամանգրի կետերը, ըստ որի տարեկան վաստակելու է 6,5 միլիոն եվրո:
Միաժամանակ, տեղեկություն է տարածվել, որ գործարքում չի ներառվի «Միլանի» որևէ ֆուտբոլիստ: 30-ամյա խաղացողի տրանսֆերի համար թուրինցիներին կվճարվի 40 միլիոն եվրո: