Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» խոշոր տրանսֆեր է կատարել (լուսանկար)
14/07/2017 22:54

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է «Տոտենհեմի» աջ պաշտպան Կայլ Ուոկերի տեղափոխության մասին:
Անգլիացին «քաղաքայինների» հետ մինչև 2022 թվականը գործող պայմանագիր է ստորագրել: Նոր թիմում 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու 2 համարի մարզաշապիկով:
Ոչ պաշտոնական տվյալներով տրանսֆերը կազմել է 50 միլիոն եվրո, ինչը պաշտպանի համար պատմության խոշորագույն գործարքներից մեկն է: