Պաշտոնական. «Միլանն» ու «Յուվենտուսը» պայմանավորվածության են հասել
14/07/2017 23:41

Նմանատիպ
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին դառնալու է «Միլանի» ֆուտբոլիստ:
«Ռոսոներիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թուրինցիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Իտալացին բուժզննում է անցնելու, որից հետո լոմբարդիացիների հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի:
Ավելի վաղ հայտի է դարձել է, որ Բոնուչիի տեղափոխության համար վճարվելու է 40 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում