«Ռոման» նոր կիսապաշտպան ունի (լուսանկար)
16/07/2017 16:42

Նմանատիպ
«Ռոման» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Ջենգիզ Ունդերի տեղափոխության մասին:
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «գայլերը» թուրքական «Բասեկշեհիրին» վճարել են 13,4 միլիոն եվրո: Համաձայնագրում նախատեսված են պարգևավճարներ, որոնք կարող են կազմել 1,5 միլիոն: Ունդերը հռոմեացիների հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 1,5 միլիոն եվրո:
Թուրքիայի նախորդ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 32 խաղի, որոնցում 7 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել: