«Մանչեսթեր Յունայթեդը»` խոշոր տրանսֆերի շեմին
17/07/2017 16:28

Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» վերջապես պայմանավորվել են «Ինտերի» եզրային կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերի շուրջ:
«The Independent»-ը վստահեցնում է, որ անգլիական ու իտալական ակումբները համաձայնության են հասել խորվաթի տրանսֆերի շուրջ: Այն կկազմի 54,5 միլիոն եվրո: «Կարմիր սատանաները» 28-ամյա ֆուտբոլիստի համար մի քանի առաջարկ էին կատարել, սակայն համաձայնեցին վճարել «ներաձուրիի» նախապես պահանջած գումարը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ու Պերիշիչի անձնական պայմանագրի կետերը վաղուց համաձայնեցված են: Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 2 օրվա ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում