Ջո Հարտը բուժզննում է անցել լոնդոնյան թիմի համար
17/07/2017 23:14

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն:
Անգլիացին արդեն բուժզննում է անցել լոնդոնցիների համար։ Սպասվում է, որ «մրճահարները» մեկ տարով կվարձակալեն 30-ամյա ֆուտբոլիստին: Գործարքում կներառվի ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն, որը կկազմի 10 միլիոն ֆունտ:
Նախորդ մրցաշրջանը Հարտը վարձավճարով անցկացրել է իտալական «Տորինոյում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում