«Marca». «Մոնակոն» Մբապեի համար աներևակայելի գումար է պահանջում
22/07/2017 18:31
Նմանատիպ
«Մոնակոն» նախկինի պես մտադիր չէ բաժանվել իր հարձակվող Կիլիան Մբապեից:
18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Ռեալը», «Պարի Սեն ժերենը» և «Մանչեսթեր Սիթին»: Հավանական գնորդներին «վախեցնելու» համար «կարմրասպիտակները» 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց 190 միլիոն եվրո է են պահանջում,- տեղեկացնում է «Marca»-ն։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 150 միլիոն առաջարկել: «Արքայական ակումբը» նույնպես մտադիր է ահռելի գումար վճարվել, որ առաջացել է Խամես Ռոդրիգեսի, Ալվարո Մորատայի տրանսֆերներից ու Դանիլոյի` «Մանչեսթեր Սիթի» մոտալուտ տեղափոխությունից:
Ինչ վերաբերվում է «Պարի Սեն Ժերմենին», ապա փարիզցիները ներկայումս կենտրոնացած են Նեյմարի («Բարսելոնա») ու Ալեքսիս Սանչեսի («Արսենալ») հնարավոր տրանսֆերների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում