«Լիվերպուլը» մտափոխվել է

«Լիվերպուլը» որոշել է «ՌԲ Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի տրանսֆերը մեկ տարով հետաձգել:

«The Telegraph»-ը գրում է` 2018 թվականի ամռանը գվինեացու պայմանագրում կսկսի գործել հրաժարագին, որը կազմելու է 48 միլիոն ֆունտ: Մերսիսայդցիները մտադիր են օգտվել այդ կետից:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անգլիական ակումբը 83 միլիոն եվրոյով համաձայնեցրել է գվինեացու տրանսֆերը, սակայն հետո «ցլերը» կրկին մտափոխվել են:

«Լիվերպուլում» որոշել են մեկ տարուց զգալիորեն ավելի քիչ գումարով հրավիրել Կեյտային, քանի որ վստահ են որ նա հենց Յուրգեն Կլոպի թիմը կընտրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում