«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցել Իբրահիմովիչի հետ
10/08/2017 15:03
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր համաձայնագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
Անգլիական ակումբը սկսել է բանակցություններ վարել 35-ամյա շվեդի հետ, ով նախորդ մրցաշրջանում խաղում էր «կարմիր սատանաների» կազմում, իսկ հիմա ազատ խաղացողի կարգավիճակ ունի:
Ապրիլին Զլատանը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել: Նա խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերից ոչ շուտ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած նախորդ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 46 խաղի, որոնցում 28 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում