Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Լա լիգայում (լուսանկար)
10/08/2017 16:14
Նմանատիպ
Whoscored.com-ի վարկածով Ֆրանսիայի նախորդ առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ, «Մոնպելյեի» հարձակվող Ռիադ Բուդեբուզը կարիերան շարունակելու է Իսպանիայում:
27-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել «Բետիսի» հետ,- գրում է վերջինիս պաշտոնական կայքը:
«Transfermarkt»-ի տեղեկությամբ` գործարքը կազմել է 7 միլիոն եվրո:
Ֆրանսիայի նախորդ առաջնության 33 խաղում ալժիրցին 11 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում