Կրիշտիանու Ռոնալդուին 12-խաղյա որակազրկում է սպառնում

Կրիշտիանու Ռոնալդուին 12-խաղյա որակազրկում է սպառնում

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Իսպանիայի սուպերգավաթի` «Բարսելոնայի» հետ առաջին խաղում (3:1) հեռացվել է խաղադաշտից, կարող է երկար ժամկետով որակազրկվել: Պորտուգալացին նման պատժի կարող է ենթարկվել մրցավարին հրելու համար,- հայտնում է goal.com-ը:

Սուպերկլասիկոյի մրցավար Ռիկարդո Բենգոեչեան հանդիպման արձանագրությունում ներառել է այդ դրվագը. «Հեռացումից հետո ֆուտբոլիստը, որպես դժգոհության նշան, թեթև հրեց ինձ»,- գրել է մրցավարը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն` մրցավարին հրելու համար ֆուտբոլիստին 4-12 խաղով որակազրկում է սպառնում:

Եթե Ռոնալդուն որակազրկվի 5-ից ոչ պակաս խաղով, պատիժը կտարածվի նաև Լա լիգայի ու Իսպանիայի գավաթի խաղարկությունների վրա: Հակառակ դեպքում Ռոնալդուն բաց կթողնի միայն սուպերգավաթային հանդիպումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում