Գերմանիայի առաջնությունը մեկնարկեց «Բավարիա» – «Բայեր» խաղով (տեսանյութ)
19/08/2017 00:50
Նմանատիպ
Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մեկնարկել է Գերմանիայի առաջնությունը: Բացման խաղում «Բավարիան» մրցել է «Բայերի» հետ և 3:1 հաշվով հաղթանակ տոնել:
Հորդառատ անձրևի ներքո ընթացած խաղի հաշիվը բացվել է 9-րդ րոպեին, երբ «Հոֆենհայմից» տեղափոխված Սեբաստիան Ռուդին ու Նիկոլաս Զյուլեն ցուցադրել են իրենց համագործակցությունը: Արդյունքում, վերջինս գլխի հարվածով բացել է հաշիվը: Քիչ անց (19), մեկ այլ ստանդարտի արդյունքում աչքի է ընկել Կորենտեն Տոլիսոն:
Երկրորդ կեսի սկզբում (53) Ռոբերտ Լևանդովսկին 11-մետրանոց հարված է վաստակել, որը նա էլ իրացրել է:
65-րդ րոպեին լևերկուզենցիներին հաջողվել է միայն մեկ պատասխան գնդակ խփել: Բազմաքայլ կոմբինացիայից հետո շեշտակի հարվածով գոլի հեղինակ է դարձել Ադմիր Մեհմեդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում