Երկար սպասված պայմանագիր Ֆորմուլա 1-ում
22/08/2017 18:50
Նմանատիպ
«Ֆերրարին» վերջնականապես կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանում իր ավտոարշավորդների հարցում: Իտալական ավոտոկոնցերնը նոր պայմանագիր է կնքել Կիմի Ռայկոնենի հետ,- տեղեկացնում է autosport.com-ը:
«Սկուդերիայի» ու ֆին ավտոարշավորդի համաձայնագիրը կգործի մինչև 2018 թվականի վերջը: Ֆորմուլա 1-ում շատ էր քննարկվում Ռայկոնենի հնարավոր փոխարինողի հարցը: Իտալական թիմը գոհ է ներկայիս արշավորդների` Սեբաստիան Ֆետելի ու Կիմի Ռայկոնենի ելույթներից:
Ընթացիկ առաջնության 11 փուլերից հետո Ռայկոնենը 5-րդ տեղում է, իսկ Ֆետելը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում