«Վեսթ Բրոմվիչը» երկու անվանի նորեկ ունի (լուսանկար)

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը վարձակալությամբ միացել է Վեսթ Բրոմվիչին:

Փարիզցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գործարքը նախատեսված է 1 տարով և ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն չի պարունակում: 27-ամյա լեհը ՊՍԺ է տեղափոխվել մեկ տարի առաջ` «Սևիլիայից» ու այս ընթացքում 19 հանդիպման է մասնակցել:

Միաժամանակ անգլիական ակումբը հայտարարել է «Արսենալի» ձախ պաշտպան Կիրան Գիբսի տրանսֆերի մասին: Ոչ պաշտոնական տվյալներով` գործարքը կազմել է 8,1 միլիոն եվրո:

27-ամյա խաղացողի հետ պայմանագիր է կնքվել, որը կգործի մինչև 2021 թվականի ամառ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում