«Բանանցի» վերջին տրանսֆերը
12/09/2017 17:43
Նմանատիպ
«Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 18-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ,- հայտում է երևանցիների պաշտոնական կայքը:
Գանական «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչև «Բանանցին» միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդար» ակումբում:
«Կվասի Սիբոն լավ որակներ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է, խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում: Բացի այն, որ լավ է գործում պաշտպանվելիս, նաև լավ գրոհ է սկսում: Ավելի շատ ապագայի համար համար է երիտասարդ, բարձր որակներ ունեցող այս ֆուտբոլիստը»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
Այսպիսով, «Բանանցն» ավարտեց համալրումներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում