«Բորուսսիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց և հավասարվեց առաջատարին (տեսանյութ)
17/09/2017 22:01

Նմանատիպ
Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ 5։0 հաշվով առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ։ Դուբլերով աչքի ընկան Մաքսիմիլիան Ֆիլիպը և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ գոլ էլ խփեց Սոկրատիսը։
Այս հաղթանակից հետո դորտմունդյան թիմն ունի 10 միավոր և «Հանովերի» հետ կիսում է առաջատարի կարգավիճակը։ «Քյոլնը» դեռ միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Բունդեսլիգա, 4-րդ տուր
«Բորուսսիա Դորտմունդ» – «Քյոլն»՝ 5։0
Գոլերը՝ Ֆիլիպ 2՛, 69՛, Սոկրատիս 45՛, Օբամեյանգ 59՛ / 11-մետրանոց, 60՛