«Բարսելոնայի» 4 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին. մարզչական որոշում

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելու է նորեկ «Ժիրոնային»:

Կատալոնական դերբիին չեն մասնակցելու «բլաուգրանայի» չորս ֆուտբոլիստներ: Նման որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն: «Կապտանռնագույնների» հայտացուցակում չեն հայտնվել Նելսոն Սեմեդուն, Ժերար Դեուլոֆեուն, Արդա Թուրանը և Թոմաս Վերմալենը: Առաջին երկուսին հանգիստ է տրվել, իսկ թուրքն ու բելգիացին դեռ լավ մարզավիճակում չեն:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով բացակայելու են նաև Ուսման Դեմբելեն ու Ռաֆինյա Ալկանտարան:

«Ժիրոնա» – «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում