ՉԼ․ «Ման․ Յունայթեդը» հաղթեց ԲԿՄԱ-ին, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հանդիպում անցկացրեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։
«Կարմիր սատանաների» կազմում դուբլ ձևակերպեց Ռոմելու Լուկական, մեկական գոլ խփեցին Անտոնիո Մարսիալը և Հենրիխ Մխիթարյանը, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Կոնստանտին Կուչաևը։ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր, սակայն 60-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ջեսի Լինգարդին։
A խմբի մյուս խաղում «Բազելը» 5։0 հաշվով ջախջախեց է «Բենֆիկային»։ Այս հանդիպումներից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը, «Բազելն» ու ԲԿՄԱ-ն ունեն 3-ական միավոր, իսկ «Բենֆիկան» միավոր չի վաստակել։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
A խումբ
ԲԿՄԱ – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։4
Գոլերը՝ Կուչաև 90՛ – Լուկակու 4՛, 26՛, Մարսիալ 18՛ / 11-մետրանոց, Մխիթարյան 57՛
Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ
«Բազել» – «Բենֆիկա»՝ 5։0
Գոլերը՝ Լանգ 2՛, Օբերլին 20՛, 69՛, վան Վոլֆսվինկել 59՛ / 11-մետրանոց, Ռիվերոս 57՛
Հեռացում՝ Ալմեյդա 62՛
Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում