Չավուշօղլուն մեղադրել է Բարզանիին քրդերի ապագան վտանգելու մեջ
30/09/2017 13:09
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մեսութ Բարզանիին անկախության հանրաքվեով քրդերի ապագան վտանգելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
«Բարզանին իր պաշտոնին մնալու համար տարածաշրջանի և քրդերի ապագան վտանգի տակ է առնում: Մեր գործընկերը Բաղդադն է, մենք հաշվի կառնենք նրանցից եկող պահանջները: Դեռ ուշ չէ, պետք է հետ դառնան սխալից»,– ասել է Չավուշօղլուն:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին հանրաքվե է իրականացվել, որի մասնակիցների 92.73 տոկոսն «այո» է ասել անկախությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում