ՀՀ Նախագահի աշխատակազմի կրճատման արդյունքում տնտեսված միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդ
03/10/2017 19:12
Նմանատիպ
Հայաստանի Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի կարգադրությամբ ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը փոխվել է, որի արդյունքում աշխատողների քանակը նվազել է 54 հաստիքային միավորով: Դրանով պայմանավորված ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարելու 2017 թվականի պետական բյուջեում. հարցը գտնվում է գործադիրի հոկտեմբերի 5-ի նիստի օրակարգում:
Համաձայն վերը նշվածի` ՀՀ Նախագահի աշխատակազմին 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 29 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում