Թուրքիայում վեց տարեկանից փոքր 594 երեխա բանտում է
04/10/2017 10:50
Նմանատիպ
Թուրքիայում վեց տարեկանից փոքր 594 երեխա մայրերի հետ գտնվում են բանտերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Տվյալները հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, ով պատասխանել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մուսլում Դողանի ներկայացրած հարցմանը:
Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ կալանավայրերում երեխային կամ երեխաներին իր մոտ պահող մայրերի թիվը 547-ն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում